armenpress.am Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրայի շրջանի Ջուբաթա ալ-Խաշաբ գյուղաքաղաք՝ խուզարկություններ անցկացնելով մի քանի տանը և ձերբակալելով երկու երիտասարդի։ Այս մասին հաղորդում է Syria TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ մոտ 100 զինվորից և 15 ռազմական տրանսպորտային միջոցից բաղկացած իսրայելական պարեկախումբը մտել է բնակավայր՝ հավելելով, որ այդ ընթացքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել տարածքում։
Բացի այդ, տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական ուժերը շարունակում են անտառահատումներ իրականացնել Ջուբաթա ալ-Խաշաբ բնակավայրի մոտակայքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում