Նազարբաևը զրկվեց ևս մեկ արտոնությունից | azatutyun.am

Նազարբաևը զրկվեց ևս մեկ արտոնությունից | azatutyun.am

azatutyun.am  Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է օրենսդրորեն ամրագրված ևս մեկ արտոնությունից՝ արտաքին քաղաքական հարցերին վերաբերող նախաձեռնություններով հանդես գալու իրավունքից։ Դա են վկայում «Ղազախստանի արտաքին քաղաքականության 2020-2030 թվականների հայեցակարգ» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ստորագրվել են երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից։

1990-2019 թվականներին երկիրը ղեկավարած Նազարբաևը նախկինում «Ղազախստանի առաջին նախագահի մասին» օրենքի համաձայն մի շարք ցմահ արտոնություններով էր օժտված, այդ թվում՝ «Ղազախստանի ժողովրդին արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերով ուղղակիորեն դիմելու իրավունքով»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն