Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ մյուս համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
Համամասնական ընտրակարգով անցկացվող Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն։

Նույն ժամկետում ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները օգտահաշիվ ստանալու նպատակով կարող են էլեկտրոնային եղանակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել համապատասխան դիմումները։

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00-ն»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն