1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը՝ Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին:
Թերթի տվյալով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում: Սակայն WSJ-ի աղբյուրները նշում են, որ հանդիպման պաշտոնական նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն սկսվել:
Ավելի վաղ Թրամփը կարգադրել էր կրճատել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield (UFS) համատեղ զորավարժությունների ծավալները, որոնք դաշնակիցներն ամեն տարի անցկացնում են Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր բախումներին նախապատրաստվելու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում