azatutyun.am «Բաքուն և Աստանան քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները», հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ այսօր Բաքվում կայացել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների շտաբային բանակցությունները։
«Դրանց ընթացքում ադրբեջանական և ղազախական պատվիրակությունները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության վիճակն ու 2027 թվականի գործակցության երկկողմ պլանը»,- հաղորդում է ադրբեջանական գերատեսչությունը։