Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև | 1lurer.am

Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 17-ին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Օլիվիե Ռիշարը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Աֆրիկյան մայրցամաքում տեղի ունեցող քաղաքական և անվտանգային զարգացումները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև աֆրիկյան ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման և Աֆրիկայում զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն