Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը | factor.am

Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը | factor.am

factor.am 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է տեղեկությունը, թե վերջին 24 ժամում Լարսի անցակետով երկիր է մուտք գործել Ռուսաստանի 20 հազար քաղաքացի։

ՆԳՆ-ի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում Լարսով Վրաստանի սահմանը հատել է տարբեր երկրների 7880 քաղաքացի, իսկ երկրից դուրս է եկել 8406 մարդ։

ՆԳՆ-ն տեղեկությունը որակել է որպես ապատեղեկատվություն և կոչ արել զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն