Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ-ն իրազեկու

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ-ն իրազեկում է

ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման արշավը, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։

«Շարքի հերթական թողարկման շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության հնարավոր հետևանքներն ու կանխարգելման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել՝

  • անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության լատենտայնությանը,
  • ֆիզիկական բռնությունը որպես դաստիարակչական մեթոդի կիրառման անթույլատրելիությանը,
  • բռնության ազդեցությանը երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա,
  • բռնության դեպքերին պատշաճ արձագանքման կարևորությանը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն