Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է | shantnews.am

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է | shantnews.am

shantnews.am Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 312-ի, ևս 290 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։ Այս մասին հայտնել է աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը։

«Զոհվել է 312 մարդ, 4 380-ը՝ վիրավորվել, 290-ը համարվում է անհետ կորած, 358-ը փրկվել է»,- նշվում է X-ում հրապարակված հաղորդագրությունում։ Բացի այդ, փրկվել է 485 կենդանի։

Իշխանությունների վերջին գնահատմամբ՝ երկրաշարժն ամբողջությամբ ավերել է 29 680 տուն, իսկ 134 282 շինություն վնասվել է։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 10-ին՝ Կոլումբիայի արևմուտքում՝ Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։ Ավելի վաղ հաղորդվում էր 304 զոհի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն