news.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը օգոստոսի 17-ին հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-իհարցմանն ի պատասխան ասաց Սիրանուշ Սահակյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Վերոնիկա Զոնաբենդիկողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ս. թ. հուլիսի 8-ին և հուլիսի 31-ին ուղղված նամակներից հետո:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևոր են համարել ուղիղ երկխոսության հաստատումը:
«Մենք բարձրացրել ենք ադրբեջանական Ումբակիբանտային համալիրում պահվող հայ բանտարկյալներին վերաբերող մի շարք մարդասիրական հարցեր, որոնք վերաբերել են նրանց պահման պայմաններին, ֆիզիկականվիճակին ու բժշկական վերահսկողության անհրաժեշտությունը, ծանրոցների ու նամակների փոխանցման հնարավորությանն ու ընտանիքների հետ կապի հաստատմանը: Փոխանցել ենք նաև գերիների ընտանիքներից ստացած տեղեկությունները՝ նրանց պահման պայմանների մասին և նշել, որ ակնկալում ենք հայկական կողմիաջակցությունն ու գործուն ջանքերը՝ բանտարկյալների պահպան պայմանների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության հարցում»,- ասաց Սահակյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում