azatutyun.am Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը չի մասնակցում։ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ թեթև առողջական խնդիր ունի. «Վաղը ենթադրում եմ գուցե կարողանա մասնակցել նիստերին»:
Լրագրողների հարցին՝ ճի՞շտ է, որ վիրահատվել է Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Թեթև առողջական խնդիր է, կվերականգնվի, կգա: Բժշկական տեղեկատվությունը թույլ տվեք ես չտրամադրեմ»:
Ալեքսանյանը հավելեց՝ հիմա ԱԺ նախագահը իրեն լավ է զգում, ոչ մի լուրջ բան չկա: