armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է օգոստոսի 19-ին խորհրդարանում գրանցված միջադեպին, երբ որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին խորհրդարանում իրավիճակը լարվել էր, երբ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ցանկացել էր արձագանքել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի ելույթին. այդ պահին տեղից արձագանքել էր Դավիթ Ղազինյանը, հորդորել էր նախագահողին ամեն ելույթից հետո տեղից արձագանք չտալ, ինչից հետո Վահագն Ալեքսանյանը նախ նախազգուշացում էր հայտարարել Ղազինյանին, իսկ հետո նրան նիստերի դահլիճից հեռացնելու որոշում էր կայացրել։
«Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում երեկվա տեղի ունեցածի հետ կապված մի բան ասել։ Առհասարակ ինքնահայեցումը, իմ կարծիքով, քաղաքական գործչի համար պարտադիր ու կարևորագույն բաղադրիչ է։ Ես երեկ նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ Ձեր հնչեցրած մտահոգությունները թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս։ Առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, ու դրանից հետևություններ կարվեն»,-։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում