Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության դիմաց ակցիայի մասնակիցներից մեկին

Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության դիմաց ակցիայի մասնակիցներից մեկին

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի հանրակացարանների բնակիչները՝ պահանջելով վթարային շենքերից իրենց դուրս բերել և ապահովել բնակարաններով։

Իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու, ով ապտակել է ոստիկաններից մեկին այն պահին, երբ վերջինս խոսում էր իր մոր հետ:

Ավելի ուշ քաղաքացիներից մեկը հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացին առողջական խնդիրներ ունի:
«Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:

«Ակցիայի ժամանակ տղամարդը հարվածել է ոստիկանին, ինչը հստակ երևում է նաև ԶԼՄ–ների տեսանյութերում։ Տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության համայնքային բաժին»,- նշել են ոստիկանությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն