1lurer.am Կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս անդրադարձավ երեք նախարարությունների անվանումների փոփոխության մասին նախագծին և դրա պատճառներին։
Առաջին փոփոխությունը վերաբերում է արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնությանը։ Ըստ Փաշինյանի՝ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը, սակայն ՀՀ ԱԳՆ-ի դեպքում այդպես չէ։
«Երրորդ Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, եթե չչափազանցենք, ԱԳՆ-ի գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ»,- ասաց նա՝ նշելով, որ տնտեսական օրակարգերի սպասարկումն այս համատեքստում չի ստացվել, մինչդեռ տնտեսական կապերը պետք է լինեն դեսպանատների ամենօրյա աշխատանքի օրակարգում։
Մյուս փոփոխության համաձայն՝ ԲՏԱՆ-ը կվերանվանվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ ԱԲ-ն, ըստ Փաշինյանի, ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, ուստի պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում