Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին | 1lurer.am

Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին | 1lurer.am

1lurer.am Կառավարությունը նախատեսում է նոր աջակցություն տրամադրել թզի և դեղձի վերամշակման նպատակով մթերումներին՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացմանն ու վերամշակող արդյունաբերության զարգացմանը նպաստելու համար։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 20-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Սա կարևոր է նրանով, որ կլուծենք հիմնական խնդիրներից մեկը, այսինքն՝ այս պարագայում թզին ու դեղձին է վերաբերում: Մենք նախ օպերատիվ հետևում ենք իրավիճակին, գյուղատնտեսների հետ կապի մեջ ենք, և այնտեղ, որտեղ տեսնում ենք խնդիր, անմիջապես արձագանքում ենք: Մասնավորապես, Սյունիքի մարզում կա բավականին լավ թզի բերք, և միևնույն ժամանակ դեղձի բերքը բավականին լավն է, և էլի ոլորտն աջակցության կարիք ունի:

Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները, և արտահանումները շարունակվում են և՛ թզի, և՛ դեղձի, և մյուս պտուղ-բանջարեղենի: Այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ. ամեն 1 կիլոգրամի համար մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս: Սրանով ցանկանում ենք նվազագույնը 2 խնդիր լուծել»,- ասաց նախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն