factor.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած, այսպես կոչված, «տնտեսական D-Day»-ը շեղում է Ամերիկայի սեփական ճգնաժամից՝ աննախադեպ պարտքի և աճող տոկոսադրույքների պայմաններում, գրում է Mehr-ը։
X-ում արված գրառմամբ Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի շարունակական ձախողված քաղաքականությունը կխորացնի Վաշինգտոնի տնտեսական դժվարությունները։
«Ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն կբերի հետագա պարտություն ու իրանցիների թշնամանքը։ ԱՄՆ տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանն ու ինքնիշխանությանն ամբողջ աշխարհում»,- գրել է Արաղչին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում