Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը | 1lurer.am

Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը | 1lurer.am

1lurer.am Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքերի հետ: Վրաստանի կառավարության տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր և հարաբերությունների խորացման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համատեղ ծրագրերին և առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորությանը: Ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն