Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին | 1lurer.am

Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին | 1lurer.am

1lurer.am  Օրվա ճեպազրույցում վարչապետին հարց են ուղղել Կառավարության հնգամյա ծրագրում հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին: Ի՞նչ ազդեցություն են ունենում երրորդ երկրից հնչող՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի հայտարարությունները արտաքին միջավայրի կայունության վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հայտարարությունը չի ընկալել որպես պահանջ, այլ՝ բարեկամական ժեստ:

«ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը: Էդ հանրաքվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետք է հանրաքվե լինի, հիմա իրենք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումներն ունենք, և էդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ընկալել եմ որպես բարեկամական ժեստ: Որովհետև մարդիկ ասում են՝ կիսում են էդ տեսակետը և, ըստ էության, չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհուպ մինչև ԵՄ անդամագրվելու օրակարգ որդեգրելու ՀՀ-ի հնարավորությանը:

Եթե նկատել եք, կամ պետք է նկատենք՝ միջազգային հարաբերությունները հենց դրանից են կախված. պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը, հիմա մի դեպքում դա մի ձև է ձևակերպվում, երկրորդ դեպքում՝ այլ կերպ, երկրներն էլ էդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները և հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ էս դեպքում հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք, մի դեպքում, Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը, մյուս կողմից, տեսեք, վերջին տարիներին մենք ռազմավարական համագործկացություն ենք սահմանել, ստեղծել ԱՄՆ-ի հետ, Վրաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և, էլի, Ղազախստանի հետ»»- ասել է Փաշինյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն