Նատալյա Լափաուրին 2 ամսով տնային կալանքի տակ է․ կկիրառվի է նաև 20 մլն դրամ գրավ | azatutyun.am

Նատալյա Լափաուրին 2 ամսով տնային կալանքի տակ է․ կկիրառվի է նաև 20 մլն դրամ գրավ | azatutyun.am

azatutyun.am Վանաձորում և Գյումրիում Եվրամիության 4 միլիոն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին 2 ամսով կլինի տնային կալանք տակ, կկիրառվի նաև 20 միլիոն դրամ գրավ:

Այսօր դատարանը նույն խափանման միջոցն է ընտրվել նաև նրա գործընկերոջ՝ ծրագրի հանրային տրանսպորտի գծով փորձագետ Դավիթ Մելքոնյանի նկատմամբ:

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր նրանց. Լափաուրիին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի, իսկ Մելքոնյանին՝ կաշառքին օժանդակելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն