Կացը Էրդողանին մեղադրել է Սիրիայում «վտանգավոր արկածախնդրության» մեջ | azatutyun.am

Կացը Էրդողանին մեղադրել է Սիրիայում «վտանգավոր արկածախնդրության» մեջ | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Անկարային Սիրիայում վտանգավոր արկածախնդրությունների մեջ ներքաշելու համար։

«Իսրայելը թույլ չի տա որևէ մեկին սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլիներ, եթե Էրդողանը շարունակեր Իսրայելի դեմ իր դատարկ ու երևակայական ելույթները հնչեցնել Թուրքիայի խորհրդարանում և չփորձեր Իսրայելի՝ ինքն իրեն պաշտպանելու վճռականությունը»,- X սոցիալական ցանցում գրել է Կացը։

Այս հայտարարությունները հնչել են երկու օր անց այն բանից հետո, երբ իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Սիրիայի ռազմական օդանավակայանին՝ պատճառաբանելով, որ այնտեղ, ենթադրաբար, տեղակայված են թուրքական զորքեր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն