Ճամբարակի վթարից տուժած 6 զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունի | factor.am

Ճամբարակում վթարից տուժած 6 զինծառայողից 3-ը բժշկական միջամտության կարիք չունի

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած վեց զինծառայողներից երեքը հետազոտվել են և բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք շարունակում են մնալ հոսպիտալի բժիշկների հսկողության տակ։

«Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։

Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն