Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը | 1lurer.am

Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը | 1lurer.am

1lurer.am «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը: Նրան խոհրդարանում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը:

Լիանա Մանուկյանը ծնվել է 1981 թվականին Վայքում։ 2004-ին ավարտել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ մանկավարժ-հոգեբանի մասնագիտությամբ, «իրավաբանական հոգեբան» որակավորմամբ։

1999-2001 թթ․ և 2007-2013 թթ․ աշխատել է Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հաշվապահ։ 2011-2012 թթ․՝ «Նանա-Լուսինե» ՍՊԸ-ի հաշվապահ, 2013-2015 թթ․՝ «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ, 2015 թ․ մայիս-հուլիս՝ «Իդրամ» ՍՊԸ-ի ավագ հաշվապահ։ 2015-2016 թթ․՝ «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ավագ հաշվապահ, 2016 թ․ մարտ-հունիս՝ նույն ընկերության վերստուգող, 2016-2020 թթ․՝ նույն ընկերության գլխավոր հաշվապահ։ 2016-2023 թթ․՝ համատեղության կարգով «Առաջին ֆակտորինգային ընկերության» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն