Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը | 1lurer.am

Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը | 1lurer.am

1lurer.am Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին: Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակը, հատկապես՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, Հանրապետության հարավում կայունության, արդար ու երկարատև խաղաղության հասնելու ջանքերը:

Միևնույն ժամանակ, Լևոն 14-րդը մտահոգություն է հայտնել, որ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչման ճանապարհին խնդիրներ են ի հայտ գալիս: Նա վստահեցրել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է աջակցել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Այս ֆոնին, կրկին տեղեկություններ են ստացվում, որ իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավին: Երկրում մարտի 2-ից զոհերի թիվը հատում է 4000-ը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, 12000-ից ավելի մարդ վիրավորվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն