Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին | factor.am

Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ուղերձում ասված է.

«Կորեայի Հանրապետության կառավարության և քաղաքացիների անունից ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ձեր վերանշանակման առիթով: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո, ինչպես եղել է մինչ օրս:

Ուրախ եմ նշել, որ Կորեան և Հայաստանը 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացրել են բարեկամական և համագործակցային հարաբերություններ: Քանի որ մեր երկու երկրները հաջորդ տարի նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, ցանկանում եմ պահպանել սերտ կապ և համագործակցել Ձեզ հետ՝ փոխանակումները խթանելու և փոխըմբռնումը խորացնելու համար:

Խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ լավագույն մաղթանքները Ձեր առողջության և Ձեր բոլոր նոր նախաձեռնություններում շարունակական հաջողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անսպառ բարգավաճման համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն