Մոսկվան վստահեցնում է՝ բաց է Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար | azatutyun.am

Մոսկվան վստահեցնում է՝ բաց է Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորության համար, սակայն այս պահին այդ հարցն օրակարգում չկա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այսօր այդ մասին հայտարարել՝ պնդելով, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախաձեռնությունը պետք է գա Վրաստանից։

«Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ բաց ենք նման հնարավորության համար, սակայն այսօր այդ հարցը օրակարգում չկա», – ճեպազրույցում ասել է Զախարովան՝ հավելելով, թե «Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման շրջանի ողբերգական ժառանգության մի մասն է»։

«Ինչ վերաբերում է Թբիլիսիի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուժ չկիրառելու մասին համաձայնագրեր կնքելուն, ապա մենք վաղուց Վրաստանին կոչ ենք անում դա անել և ակնկալում ենք, որ վրացական կողմը կճանաչի Հարավային Կովկասում ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողություններն ու մոտ ապագայում կսկսի գործնական աշխատանքը նշված փաստաթղթերի մշակման և ստորագրման ուղղությամբ», – հայտարարել է Զախարովան։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն