factor.am Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կորակորա քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք։ Օջախը եղել է 73 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։