Բեսենթը հայտարարել է՝ «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները» Իրանի ռեժիմի փլուզմանը կհանգեցնեն | azatutyun.am

Բեսենթը հայտարարել է՝ «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները» Իրանի ռեժիմի փլուզմանը կհանգեցնեն | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կկիրառի «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները»՝ միաժամանակ ակնարկելով, որ տնտեսական ճնշումն ուժեղացնելու ծրագրերը նշանակում են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական հարձակումները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չեն վերսկսվի։

«Սա մեկ-երկու հարված է։ Մենք ունենք [իրանական նավահանգիստների] շրջափակումը, և պատրաստվում ենք կիրառել պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները», – նախօրեին ամերիկյան CNBC հեռուստաալիքին ասել է Բեսենթը։ «Դա կաշխատի Իրանում, և մենք տապալելու ենք այս ռեժիմը»։

Բեսենթի հայտարարությունները հնչեցին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին արված սպառնալիքից մեկ օր անց։ Թրամփը սպառնացել էր Իրանի դեմ «տնտեսական պատերազմ և հսկայական մասշտաբով մեկուսացում» կիրառել և զգուշացրել էր, որ Իրանին աջակցող ցանկացած երկիր կբախվի լուրջ տնտեսական հետևանքների։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն