«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի

«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի

Ուրուգվայցի Պաբլո Գարսիան նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

49-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչը:

ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը 3 մրցաշրջան անընդմեջ Գարսիայի գլխավորությամբ հռչակվել է Հունաստանի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոն։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին մարզիչը 2020/21 մրցաշրջանում դարձել է Հունաստանի գավաթակիր:

Մարզչական կարիերայի ընթացքում Պաբլո Գարսիան աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում ուրուգվայցին հանդես է եկել Մադրիդ «Ռեալում», իտալական «Միլանում», իսպանական «Օսասունայում» ու «Սելտայում» և Ուրուգվայի ազգային հավաքականում:

«Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Պաբլո Գարսիան կփոխարինի խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչին, որը 2025 թվականի հունիսից էր գլխավորում երևանյան ակումբը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն