Ձեր ողջ կյանքը եկեղեցուն նվիրումի օրինակ է. Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին | arm.sputniknews.ru

Ձեր ողջ կյանքը եկեղեցուն նվիրումի օրինակ է. Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան առթիվ շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջից:

«Ձեր ողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի օրինակ է: Ձեր անխոնջ հովվական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասված է ուղերձում:

Լուկաշենկոն Վեհափառին մաղթել է քաջ առողջություն, անսպառ եռանդ և հաջողություն:

Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն