Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է Միրզոյանին | armenpress.am

Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է Միրզոյանին | armenpress.am

armenpress.am Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Գերապետրիտիսը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի դիվանագիտությունը կշարունակի արժեքավոր ներդրում ունենալ խաղաղության, կայունության և միջազգային համագործակցության գործում՝ տարածաշրջանային և միջազգային նշանակալի մարտահրավերների պայմաններում։

Հունաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա բարեկամությունը, որը հիմնված է սերտ պատմական կապերի, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև ամուր հարաբերությունների վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն