hetq.am Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ կտեղափոխվեն Հայաստան, և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ առողջապահական հաստատություններում։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,7 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել և ներկայում համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ՝ Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող մինչև տասը երեխա ՀՀ տեղափոխելու և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում