2024-ի հունիսյան ցույցերի դեպքերով փաստահավաք խումբ կստեղծվի | azatutyun.am

2024-ի հունիսյան ցույցերի դեպքերով փաստահավաք խումբ կստեղծվի | azatutyun.am

azatutyun.am Փաստաբան Տաթևիկ Սողոյանն այսօր հայտնել է, որ հունիսի 12-ի դեպքերով, երբ ոստիկանները ուժով ցրեցին Ազգային ժողովի մոտ ընդդիմության ցույցն ու լուսաձայնային նռնակներ օգտագործեցին, փաստահավաք խումբ են ստեղծելու:

Այդ խմբում այս պահին ներգրավված են փաստաբաններ Տաթևիկ Սողոյանը և Հովհաննես Խուդոյանը, ինչպես նաև Լիդյա Մանթաշյանը, որ ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործով կալանավորված էր:

Այդ ցույցն առաջնորդում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: 2024-ի հունիսին՝ «Սրբազան» շարժման ժամանակ, երբ ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների դեմ հատուկ միջոց կիրառեց, շուրջ 100 մարդ վիրավորվեց։ Քաղաքացիներից մեկը լուսաձայնային նռնակի պայթյունից անգամ կորցրել էր ձեռքի երեք մատները, ստացել բեկորային վնասվածքներ ու այրվածքներ։

Իրավապաշտպաններն այն ժամանակ պնդել էին, որ ոստիկանությունն այդ օրը արգելված «Զարյա 3» հատուկ միջոց է կիրառել: Իրավապահները, սակայն գաղտնի էին պահում այս տեղեկությունը: Բարձրացված աղմուկից հետո արդեն Առողջապահության նախարարի հրամանով «Զարյա 3-ի» կիրառումը թույլատրվեց, ինչպես իրավապաշտպաններն էին նկատել՝ այդ կերպ սրբագրելով թույլ տրված ապօրինությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն