Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար | 1lurer.am

Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար

Կառավարությունը տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար առաջարկում է պետական աջակցության նոր հնարավորություններ՝ նպատակ ունենալով խթանել անասնագլխաքանակի ավելացումն ու մսի և կաթի արտադրության ծավալների ընդլայնումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ծրագրի շրջանակում տնտեսվարողները կարող են օգտվել՝

– 50 տոկոս փոխհատուցումից,

– 0 տոկոս տոկոսադրույքով վարկերից,

– 18 ամիս արտոնյալ վարկային ժամկետից,

– մինչև 1000 գլուխ կենդանի ձեռք բերելու հնարավորությունից։

Աջակցության ծրագրի միջոցով նախատեսվում է նպաստել տավարաբուծության ոլորտի զարգացմանը, տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների ավելացմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն