armenpress.am Գարնանային վարարումների և սելավների ռիսկերի նվազեցման նպատակով Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարություններին ներկայացվել են առաջարկություններ՝ 244 բնակավայրերում գետերի, հեղեղատարերի և սելավատարերի հուների 193 հեղեղավտանգ տեղամասերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ։
Օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։
«Հունվար–մայիս ամիսներին համայնքների միջոցով 59 բնակավայրում գետերի և հեղեղատարերի հուների 167 հեղեղավտանգ տեղամասերում իրականացվել են մաքրման աշխատանքներ (2025թ․՝ 36 բնակավայր, 24 տեղամաս)։ Իրականացվել են քիմիապես վտանգավոր օբյեկտների, ջրամբարների, պոչամբարների, հիդրոտեխնիկական կառույցների և հրդեհավտանգ արտադրամասերի անվտանգության գնահատման և վերահսկման աշխատանքներ։ Աղետների ռիսկի կառավարման պլանների լրամշակման և ներդրման նպատակով իրականացվել է 67 համայնքում աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում (69-ից)»,- նշեց Ղազարյանը։
2026 թվականի մարտի 5-ին և 6-ին կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ ՀՀ տարածքում գտնվող հիդրոտեխնիկական կառույցներում առկա խնդիրների հետ կապված ջրամբարների ազդարարման համակարգերի, սեյսմիկ վիճակի գնահատման մեխանիզմների, ջրամբարները շահագործող կազմակերպությունների կողմից անվտանգության միջոցառումների կատարման ընթացակարգերի և այլ հարցերի վերաբերյալ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում