Երկուշաբթի ԱԺ-ն կքննարկի կառավարության ծրագիրը, ավարտից հետո կվերադառնա կիսատ մնացած հարցերին | azatutyun.am

Երկուշաբթի ԱԺ-ն կքննարկի կառավարության ծրագիրը, ավարտից հետո կվերադառնա կիսատ մնացած հարցերին | azatutyun.am

azatutyun.am Ազգային ժողովում երկուշաբթի օրը՝ օգոստոսի 24-ին, կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը:

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց. «Կառավարության ծրագիրը քննարկելուց ու ավարտելուց հետո մենք կվերսկսենք այն կիսատ մնացած օրակարգային հարցերը, որոնք մինչ այդ չենք հասցնի քննարկել»:

Սա, ըստ էության, նշանակում է, որ եթե նույնիսկ հանձնաժողովի նախագահների ընտրության հարցն այսօր չավարտվի, ապա դա կշարունակեն քննարկել արդեն կառավարության գործունեության ծրագրի քննարկումից հետո:

Խորհրդարանն այժմ քննարկում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» մեկ այլ թեկնածուի ընտրության հարցը: Այս պաշտոնում ընդդիմադիր խմբակցությունը նախօրեին ներկայացրեց Լիաննա Մանուկյանի թեկնածությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն