«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել | 1lurer.am

«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգում են իրականացրել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 32 հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի սուպերմարկետում։

Ստուգման արդյունքում առևտրային սրահում և պահեստային հատվածում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների շուրջ երկու տասնյակ խախտումներ։

Առևտրի սրահում արձանագրված խախտումների մասով տեսչական մարմինը կարգադրագիր է տվել՝ դրանք սահմանված սեղմ ժամկետում վերացնելու պահանջով։

Պահեստային հատվածում արձանագրված խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորությունը հաշվի առնելով՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ամբողջությամբ կասեցվել է պահեստի շահագործումը՝ մինչև խախտումների վերացումը։

Որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակում պահեստը կապարակնքվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն