tert.am Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ Դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: Այս մասին Մոսկվայի Պատրիարքության պաշտոնական կայքում հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ Դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգավիճակով երկար տարիների անձնվեր ծառայությունը Ձեզ համար ապահովել է խոր հարգանք ողջ քրիստոնեական աշխարհում։
Մաղթում եմ Ձերդ Սրբությանը ամուր առողջություն, հոգու կորով և Աստծո մշտական աջակցություն հետագա առաջնորդական առաքելության մեջ»,- ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նշում է իր 75-ամյակը։