news.am Հայաստանի և Ադրբեջանիմիջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին։ Այս մասին գրված է Washington Times-ի հոդվածում։
«TRIPP նախագիծը զգալի առավելություններ է առաջարկում Հայաստանին․ այն դեպի ծով ելք չունեցող երկրի համար կարող է տնտեսական ակտիվ ստեղծել՝ ներդրումներ գրավելու և տրանսպորտային ծախսերը նվազեցնելու հաշվին։ Սա կօգնի նաև պահպանել խաղաղությունը՝ Հայաստանի հարևաններին գործնական հետաքրքրվածություն տալով այն երթուղիներում, որոնք մնում են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
19 գերիների ազատ արձակումը կնպաստեր համաձայնագրի աջակցությանը՝ ցույց տալով, որ Հարավային Կովկասի վերաբերյալ նոր համաձայնությունը հիմնված է ինչպես տնտեսական հնարավորությունների, այնպես էլ մարդկային արժանապատվության վրա։
Ոչ մի համաձայնագիր հայերի համար ավարտուն չի համարվի, քանի դեռ նրանց ընտանիքները սպասում են գերիների վերադարձին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում