Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր | factor.am

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացմանն ու համատեղ նախագծերի իրականացմանն առնչվող հնարավորությունների լայն շրջանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն