Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն | 1lurer.am

Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն

Հայաստանի պատանիների հավաքականի անդամ Սամվել Ադիբեկյանը դարձավ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։

Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահեց 114 կգ և 118 կգ։ Այստեղ նա արժանացավ արծաթե մեդալի։

Երկամարտի 218 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն