shantnews.am Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակը։ Այս մասին հայտնել է սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերն ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական պայմանավորվածությունների հասնելու համար, որոնք կնպաստեն նավագնացության վերսկսմանը և ազատության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանմանը»,– ասվում է Օմանի տեղեկատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում