ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ | 1lurer.am

ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ

ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից:

ՀՀ ԱԳՆ-ն իրականացրել է Մերձավոր Արևելքում փետրվարին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման գործընթացը:

2026 թ. ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է ՀՀ քաղաքացիներից ստացված 630 հայտ, ինչի արդյունքում փոխհատուցում է ստացել ՀՀ 902 քաղաքացի: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174 մլն դրամ՝ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամի չափով:

ՀՀ ԱԳՆ-ն ողջ գործընթացի ընթացքում աջակցել է քաղաքացիներին՝ հայտերի լրացումից և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից մինչև փոխհատուցումների տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև ավիափոխադրողների և զբոսաշրջային ընկերությունների հետ։

Հաշվի առնելով հայտերի ստացման նվազող դինամիկան՝ ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի N1237 որոշմամբ հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն