Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը | 1lurer.am

Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը | 1lurer.am

1lurer.am Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը չհայտարարված այցով ժամանել է Կիև:

«Այցի առանցքային թեման առաջիկա ձմռանը նախապատրաստվելն է: Դա ներառում է այդ թվում՝ գեներատորների, պահեստամասերի և այլ սարքավորումների տրամադրում, աջակցություն ուկրաինական էներգետիկ հատվածին, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումներ»,- հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից։

Նշվում է, որ Վադեֆուլը նաև մտադիր է ուկրաինական կողմի հետ քննարկել պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցության խորացումը: Գերմանիայի ԱԳՆ-ից պարզաբանել են, որ խոսքն առաջին հերթին Ուկրաինայի ռազմական հնարավորությունների ամրապնդման և փորձի փոխանակման մասին է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն