azatutyun.am «Եդինայա Ռոսիա» կուսակցության պարտքն է՝ ամեն ինչ անել հատուկ ռազմական գործողությունում հաղթանակի համար», – հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր երկրի իշխող կուսակցության համագումարում իր ելույթում:
«Հատուկ ռազմական գործողություն» ՌԴ իշխանություններն անվանում են Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը:
Կուսակցությունը, ըստ Պուտինի, ապացուցել է իր ինքնուրույնությունը և կայացածությունը իրական գործերով:
«Այո, իհարկե, մեծ, բազմակողմանի աշխատանքում ամեն ինչ չէ և միշտ չէ, որ միանգամից ստացվում է, սակայն չեն սխալվում […] միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում և ոչնչի համար պատասխանատու չեն: Մեր առջև շատ մարտահրավերներ կան, և ո՞ւմ, ո՞ր կուսակցությանը կարելի է վստահել որոշումների ընդունումը: Ո՞վ կարող է հուսալիորեն պաշտպանել երկրի և մարդկանց շահերը, տանել իր ետևից, լինել առաջնորդ: Վստահ եմ՝ միայն այն քաղաքական ուժը, որը միշտ իր ժողովրդի հետ է եղել և մարդկանց հետ անցել է ամենաբարդ փորձություննների միջով», – ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշել է ՌԴ նախագահը:
«Կուսակցության, «Եդինայա Ռոսիա»-ի պարտքն է ամեն ինչ անել հաղթանակի համար», – ասել է Պուտինը: