azatutyun.am Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ բալանսի համակարգաստեղծ տարր է, դրա փակումը միայն կհանգեցնի այլ պետություններից երկրի էներգետիկ կախվածության ուժեղացմանը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Այսօր Մեծամորի կայանը հանրապետության համակարգաստեղծ տարրի դեր է կատարում՝ արտադրելով էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը: Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն գեներացումը թույլ է տալիս Հայաստանին շատ տարիներ շարունակ զարգացնել արդյունաբերությունը, ապահովել տեխնոլոգիական առաջընթաց», – ասված է ի պատասխան լրատվամիջոցի հարցի Մարիա Զախարովայի հրապարակած մեկնաբանությունում:
«Ինչպե՞ս կմեկնաբանեիք վերջին ժամանակներս որոշ երկրներում ի հայտ եկած պնդումները, թե իբր Մեծամորի ատոմակայանը Հայաստանում սպառնալիք է տարածաշրջանում անվտանգությանը», – այս հարցին Զախարովայի պատասխանում նաև ասված է. – «Ժամանակակից աշխարհում, հատկապես մի շարք եվրոպական երկրների՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների անցում կատարելու անհաջող փորձերի ֆոնին, խաղաղ ատոմը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոններից մեկն է: Սեփական ԱԷԿ-ի փակումը չի բերի ոչնչի, բացի էներգետիկայի ոլորտում այլ երկրներից պետության կախվածության աճից»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում