news.am Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի նոր որսիչ հրթիռներ ռուսական հարվածից հետո, որը հասցվել էր Կրիվոյ Ռոգին, հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ գրոհից հետո նա բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հայտնել Փարիզի «ուժեղացված աջակցության» մասին, ներառյալ որսիչ հրթիռների մատակարարումը։
«Չափազանց կարևոր է Ուկրաինային տրամադրել իր օդային տարածքը պաշտպանելու և ագրեսիան հետ մղելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները», — գրել է Մակրոնը X սոցցանցում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում