news.am Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար։ Arctic Endurance զորավարժությունների ընթացքում նրանք պետք է ոչ միայն կատարեն ռազմական առաջադրանքներ, այլև սովորեն գործել անսովոր արկտիկական լանդշաֆտում։
Օգոստոսի սկզբին Շլեզվիգի հետևակային գնդի 11-ամսյա ծառայություն անցնող զինծառայողների առաջին խումբը ժամանել է Գրենլանդիա, հաղորդում է Դանիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Զինվորների մի մասին տեղակայել են Կանգերլուսուակում, մյուս մասին՝ Նուուկում։ Հետագայում ստորաբաժանումները կփոխվեն տեղերով և օպերատիվ առաջադրանքներ կկատարեն երկու շրջաններում էլ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում