factor.am Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Խոշտանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor.am-ին հայտնում են ՀԿԿ-ից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնեն, որ օգոստոսի 22-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ոստիկանության ծառայողը ու շուրջ 20 անձ ծեծի են ենթարկել 2 քննիչի։
«Օգոստոսի 21-ին Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի և վերջինիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:
Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ»,- Ֆեյսբուքում գրել էր ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ ishkhanutyun.am և armlur.am լրատվական կայքերը հայտնել էին, որ քննիչները, վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին: Քննչական կոմիտեից նշում են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից: