Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ | 1lurer.am

Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 10։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան բնակավայրում այրվում է տան տանիք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի 8-րդ փողոցի տներից մեկի (մոտ 150 քմ) և հարակից անասնագոմի (մոտ 20 քմ) տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ 12:43-ին: Այրվել են տանիքները։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն