azatutyun.am Նորվեգիան 2027 թվականին 85 միլիարդ կրոն՝ շուրջ 9.2 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային: Այդ մասին այսօր հայտարարել է նորվեգական կառավարությունը:
Նույնչափ գումար Նորվեգիան Ուկրաինային է տրամադրել այս տարի:
Ակնկալվում է, որ 70 մլրդ կրոն կուղղվի ռազմական ծախսերին, 15 մլրդ կրոն՝ հումանիտար նպատակներին:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ղեկավարների հետ ժամանել է Կիև, որտեղ նրանք այսօր մասնակցում են Ուկրաինայի Պետական դրոշի տոնին, վաղը՝ Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված հանդիսություններին, ինչպես նաև բանակցություններ են անցկացնում Ուկրաինայի նախագահի հետ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում